«ԱՄՆ-ում նոր կառավարության ձևավորումը չի փոխելու հայ-ամերիկյան հարաբերությունները». դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահագների կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները չեն ազդելու հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

«Ինչպես բոլոր ամերիկացիները, ես նույնպես ուզում եմ հայտնել իմ գոհունակությունը ընտրությունների անցկացման վերաբերյալ. ամերիկացիները եւս մեկ անգամ մասնակցեցին ընտրություններին, ընտրեցին իրենց նախագահին, եւ այն ունեցավ խաղաղ ընթացք: Կարծում եմ` տիկին Քլինթոնը շատ լավ ելույթ ունեցավ, ասաց ճիշտ խոսքեր ամերիկացիների համար, այն է` մենք պետք է աշխատենք նոր նախագահին աջակցելու հարցում եւ հավաստիանանք, որ նրա կառավարությունը կբերի դրական փոփոխություններ Ամերիկայում: Ըստ իս` հայ-ամերիկյան հարաբերություները չեն փոխվի: Մենք ունենք նույն շահերը, ունենք 25-ամյա ընկերություն. դա չի փոխվելու: Կարծում եմ նաեւ, որ նոր կառավարությունը կվարի Բարաք Օբամայի եւ նախորդ բոլոր կառավարությունների քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դեսպանը:

Սյուզի Մուրադյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930