«Լոնդոնը պետք է մասնակցություն ունենա ԵՄ որոշումներին». Բրիտանիայի վարչապետ
Միացյալ Թագավորությունը հաշվարկում է մասնակցություն ունենալ Եվրամիության կողմից ընդունվող որոշումների ընդունմանը մինչև Եվրամիության կազմից դուրս գալը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ, հայտնում է BBC-ն։
Ինչպես նշել է Մեյը, Մեծ Բրիտանիան պետք է մասնակից լինի բոլոր հանդիպումներին և բանակցություններին, որոնց ընթացքում որոշումներ են կայացվում բոլոր 28 անդամ երկրների վերաբերյալ։
Թերեզա Մեյի համար, որը զբաղեցրեց երկրի վարչապետի պաշտոնը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո, դա ԵՄ առաջին գագաթաժողովն է՝ որպես երկրի կառավարության ղեկավար։
Մինչ գագաթաժողովն սկսվելը Մեյը խոստացել է, որ Բրիտանիայի իշխանությունները սերտորեն համագործակցելու են ԵՄ-ի հետ տարբեր հարցերի շուրջ նաև Brexit-ից հետո։
Մեյը նաև նշել է, որ Եվրոպան պետք է նաև համաձայնեցված դիրքորոշում ունենա «ռուսական ագրեսիայի» դեմ։