Հանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինը
Լևոն Ջավախյանը գրում է. «ՀԱՆԳԱՎ ԻՆՉՊԵՍ ՄՈՄԸ
Էս օրերին լրանում էր իմ ու Կարինեի ամուսնության 50֊ամյակը։ Ուզում էի նշենք։ Ես ստույգ ամուսնության օրը չգիտեի։ Ինքը լավ գիտեր։ Ինչ արի, չարի օրը չասած։ Ճամփորդ էր։ Մոմի պես հալվում էր…
Էսօր առավոտյան ժամը 9֊ի կողմերը մարեց…
Հոգեհանգստի ու հուղարկավորության ստույգ օրը և ժամը լրացուցիչ կհայտնենք»:
168.am-ի խմբագրակազմը իր ցավակցություններն է հղում Լևոն Ջավախյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

