Բաժիններ՝

Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո

Ուկրաինան կդադարեր գոյություն ունենալ, եթե չլիներ Վաշինգտոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե չլիներ Միացյալ Նահանգների օգնությունը, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի օրոք, հիմա Ուկրաինա չէր լինի: Այն որպես ինքնիշխան պետություն գոյություն չէր ունենա», – հայտարարել է Ռուբիոն Հնդկաստանում լրագրողներին:

Այսպես է ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել The Wall Street Journal թերթի հրապարակումն այն մասին, թե SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկն իբր առնչություն ունի Ուկրաինայում Starshield արբանյակային կապի համակարգի աշխատանքի սահմանափակմանը: Ռուբիոյի խոսքով՝ Թրամփի վարչակազմը նման սահմանափակումներ չի արտոնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031