Օրը սկսեք վարսակի շիլայով
Վարսակի շիլան, անկասկած, առողջարար սնունդ է: Այն արագ հագեցնում է քաղցը, հանգստացնում է ստամոքսն ու դրական է ազդում ներքին օրգանների վրա: Եթե ամեն առավոտ վարսակի շիլա ուտեք, ապա կազատվեք անցանկալի մի քանի կիլոգրամներից:
Առավոտյան կանոնավոր կերպով վարսակի շիլա ուտողները սնուցում են օրգանիզմը սննդարար վիտամիններով և ողջ օրվա համար անհրաժեշտ էներգիա են հաղորդում:
Այս դեպքում ճաշին ավելի քիչ քաղցած ենք լինում, ինչի արդյունքում էլ քիչ ենք ուտում:
Եթե վարսակի շիլան ուտեք մարզումներից 3 ժամ առաջ, ապա ավելի լավ արդյունքի կհասնեք և կկարողանաք ավելի երկար դիմակայել ծանրաբեռնվածությանը:
Վարսակի շիլան ամրացնում է սրտամկանը, մաքրում է լյարդը, կանխարգելում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններն ու շաքարախտը: Այդ իսկ պատճառով, սկսեք ձեր օրը վարսակի շիլայից և առողջ եղեք:
Ձեզ ենք առաջարկում վարսակի շիլայի պատրաստման 3 բաղադրատոմս:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը