Վիեննայի օպերայի շենքի առջև տեղադրվել է կոմպոզիտոր Ալբան Բերգի հուշարձանը
Ավստրիայում Վիեննեայի օպերայի շենքի առջեւ տեղի է ունեցել կոմպոզիտոր Ալբան Բերգի հուշարձանի բացումը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Չժանգոտվող պողպատից պատրաստված աբստրակտ կոմպոզիցիան նաեւ նվիրված է Նոր վիեննական դպրոցի մյուս կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործություններից է սկիզբ առել ատոնալ երաժշտությունը, Առնոլդ Շյոնբերգին, Անտոն Վեբեռնին եւ 20-րդ դարի սկզբին օպերայի նախկին տնօրեն Գուստավ Մալերին:
Վայրը, որտեղ հունիսի 20-ին հանդիսավոր պայմաններում բացվել է հուշարձանը, գտնվում Է քաղաքի կենտրոնական փողոցների հատման կետում՝ Հերբերտ ֆոն Կարայանի հրապարակի վրա: Արարողությանը ելույթ են ունեցել Վիեննայի ֆիլհարմոնիայի փողային նվագախումբը եւ Առնոլդ Շյոնբերգի երգչախումբը:
Բացմանը ներկա է եղել Ավստրիայի փոխցանցլեր Ռայնհոլդ Միտերլեները, ով նշել է, որ այդ հրապարակը «ոչ միայն հանդիպման վայր է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ալբան Բերգը եւ Առնոլդ Շյոնբերգը, այլեւ անցյալի եւ ապագայի հանդիպման վայր, եւ մենք դա դիտում ենք որպես միավորման հնարավորություն, այլ ոչ թե որպես բաժանում»:
Հուշակոթողի պատվիրատուն Բերգի հիմնադրամն Է, հեղինակը՝ ճարտարապետ Վոլֆ Փրիքսը:
Կոմպոզիտորի ամենահայտնի օպերաներից մեկը՝ «Վոցեկ»-ը, որը բեմադրվել է Գեորգ Բյուխների «Վոյցեկ» պիեսի հիման վրա, 20-րդ դարի օպերայի նմուշ է: Բեմադրությունն ավելի քան 20 անգամ կրկնվել է Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Երկրորդ ստեղծագործությունը, որը հռչակ է բերել կոմպոզիտորին, «Լուլու» օպերան է՝ Ֆրանկ Վեդեկինդի «Հողի ոգին» պիեսի մոտիվներով, եւ «Պանդորայի արկղը», որն այդպես էլ չավարտվեց, թեեւ մասնակիորեն ներկայացվել է բեմում:
«Բերգը դարձել է 20-րդ դարի օպերային միակ կոմպոզիտորը, որն անվերապահորեն իրեն դասեց մոդեռնին եւ միեւնույն ժամանակ մինչ օրս շարունակում է բորբոքել հանրության երեւակայությունը»,- ասված է հիմնադրամն կայքում հրապարակված հայտարարության մեջ: