EgyptAir-ի ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով վթարային վայրէջք է կատարել Ուզբեկստանում
                                    EgyptAir-ին պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Կահիրե-Պեկին չվերթ, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում այն բանից հետո, երբ ստացվել է ինքնաթիռում ռումբի մասին նախազգուշացում: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» լրատվական պորտալը՝ հղում տալով եգիպտական ավիաընկերությունում աղբյուրին:
Տեղեկությունների համաձայն՝ 955 չվերթից անմիջապես հետո Կահիրեի միջազգային օդանավակայանի ադմինիստրացիան ստացել է անանուն հեռախոսազանգ ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին: Որոշում է կայացվել վայրէջք կատարել Ուզբեկստանում:
Ավելի ուշ պարզվել է, որ հեռախոսազանգը կեղծ է եղել:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի ավիացիայի նախարարության ներկայացուցչին:
«Ինքնաթիռը պատրաստվում է շարունակել թռիչքը: Դա եղել է կեղծ ահազանգ»,- ասել է նա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    