Բաժիններ՝

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերը Էր Ռիադի մոտակայքում անօդաչու թռչող սարք են որսացել։ Այս մասին հայտնել է Դաշինքի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։

«Էր Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք է որսացվել և ոչնչացվել», – ասված է խոսնակի հայտարարության մեջ։

Սա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ հոկտեմբերի 20-ին հասցված երկրորդ հարվածն է։ Ավելի վաղ Ալ-Մալիքին հայտնել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին։

Առաջին միջադեպին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունն ակտիվացրել է աղետների վերաբերյալ ազգային վաղ նախազգուշացման հարթակը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ վտանգը կանխված է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031