Բաժիններ՝

Հնդկաստանն ինտերնետ-օգտարերերի թվաքանակով առաջ է անցել ԱՄՆ-ից

Հնդկաստանն ինտերնետ-օգտատերերի թվաքանակով առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից: Այս մասին  հայտնել է «Վեդոմոստի» կայքը՝ վկայակոչելով Kleiner Perkins Caufield & Byers վենչուրային հիմնադրամի գործընկեր Մերի Միքերի շնորհանդեսը:

Վերլուծաբանը նշում է, որ, 2015 թվականի արդյունքներով, 277 մլն հնդիկներ են կանոնավոր կերպով օգտվել ցանցից: Երկիրն օգտատերերի թվաքանակով երկրորդ ինտերնետ-շուկան է դարձել Չինաստանից հետո:

Մասնավորապես, Միքերի տեղեկատվությամբ, 2015 թվականին հնդկական ինտերնետ-լսարանի աճը կազմել է 40 տոկոս՝ 2014 թվականի 33 տոկոսի համեմատությամբ: Դա տեղի է ունենում աշխարհում ինտերնետ-օգտատերերի աճի ընդհանուր դանդաղման ֆոնին: Օրինակ՝ 2015 թվականին ինտերնետ-օգտատերերի թիվն աշխարհում ավելացել է ինը տոկոսով՝ կազմելով 3 մլրդ, ինչը կազմել է մոլորակի ամբողջ բնակչության գրեթե կեսը՝ 42 տոկոս: 2014 թվականին այդ ցուցանիշի աճը կազմել է ութ տոկոս, թեեւ ավելի վաղ տարիներին այն էլ ավելի բարձր էր՝ 2013 թվականին՝ 10 տոկոս եւ 2012 թվականին՝ 11 տոկոս:

Հնդիկների շրջանում օգտատերերի թվի բուռն աճի պատճառը կարելի է համարել ներդրումների ներհոսքը տնտեսության՝ տեխնոլոգիաների հետ կապված ճյուղ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս