Թուրքիան սկսել է արտադրել սեփական սմարթֆոններ

Թուրքական ռազմարդյունաբերական «Aselsan» ընկերությունը և «Türk Telekom»-ը սկսել են խելացի հեռախոսների (սմարթֆոն) տեղական արտադրությունը։ Նշվում է, որ «TTT Innovation»-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում խելացի հեռախոսը կարտադրվի Թուրքիայի Մալաթիա նահանգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախատեսվում է, որ այն վաճառքի կհանվի 2027-ի առաջին կեսին։ «Aselsan»-ը կզբաղվի սարքավորումների ու արտադրության հարցերով, իսկ «Türk Telekom»-ը՝ ծրագրային ապահովմամբ, բովանդակությամբ, մարքեթինգով և բրենդինգով:

Այն կունենա միջին, բարձր և պրեմիում դասի հեռախոսներ և մրցունակ կլինի տեսախցիկի ու մարտկոցի առումով։ Հեռախոսը սկզբում կվաճառվի «Android» օպերացիոն համակարգով, իսկ հետագայում՝ տեղական օպերացիոն համակարգով և չիպով։

Թե ինչ անուն կունենա թուրքական արտադրության խելացի հեռախոսը, կորոշի երկրի նախագահը։ Շուտով Ռեջեփ Թայիփ Էրդողանին կներկայացվեն անվանման 5 տարբերակները, որոնցից մեկն էլ կընտրվի ու կհանրայնացվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930