NVIDIA-ի փոխնախագահ Լեբարեդյան․ Հայաստանը և Ղազախստանը կարող են դառնալ արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոններ

Աստանայում կայացած AI & Digital Bridge համաժողովի արդյունքներով NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ արհեստական բանականության ոլորտի տարածաշրջանային հենակետային կենտրոններ՝ միավորելով մասնագետներին, հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիական բիզնեսը։

Լեբարեդյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ՝ հաշվողական ենթակառուցվածք, դրա հետ աշխատելու հմտություններ ունեցող մասնագետներ և ձեռնարկատերեր։

«Միավորեք այս երեք բաղադրիչները, և փոքր թիմերը կկարողանան արտադրանք ստեղծել ամբողջ աշխարհի համար»։

Որպես օրինակ՝ նա նշել է Higgsfield AI-ն ու Firebird AI-ը։ Նրա խոսքով՝ Firebird AI-ը, «Ղազախտելեկոմը» և Data Center Valley Kazakhstan-ը ստեղծում են հաշվողական ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա նոր գլոբալ ընկերությունների ի հայտ գալուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031