Բաժիններ՝

«Կանանց ու երեխաներին բերել են այս ձորը՝ աչքից հեռու տեղ և գնդակահարել». պատմաբան

Հերհերի կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Ջարդի ձորի տարածքը լուրջ ուսումնասիրման խնդիր ունի: Այս մասին «Արմենպրես»ին ասաց պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սարգիս Պետրոսյանը:

Այս տարածքում տեղի ունեցած դեպքերի ու ժամանակացույցի մասին տեղեկությունները տարբեր պատմական աղբյուրնեում տարբեր են: Ըստ որոշ վկայությունների՝ 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղերի ավելի քան 12 հազար բնակիչ, մեկ այլ վկայության համաձայն հիմնականում այստեղ գնդակահարել են դաշնակցականներին, իսկ Սարգիս Պետրոսյանը վստահեցնում է՝ հենց այս տարածքում է 1920 թվականին քեմալական Թուրքիան շարունակել երիտթուրքերի քաղաքականությունը: «Այդ ժամանակ գրավելով այս շրջանները՝ Քեմալական Թուրքիան հենց այս ձորում է իրականացրել կանանց ու երեխաների սպանությունը, ընդ որում՝ ոչ միայն Շիրակին է դա վերաբերում, այլ նաև Փամբակին: Կանանց ու երեխաներին բերել են այս ձորը՝ աչքից հեռու տեղ և գնդակահարել: Սակայն դժվար է ասել, թե որքան մարդ է զոհվել, դրա համար գիտական ուսումնասիրություն ու տարածքի պեղումներ են պետք»,- փաստեց պատմաբանը:

Խոսելով որոշ պատմական աղբյուրներում նշվող 12 հազար զոհի մասին՝ պատմաբանը ընդգծեց« որ դա հստակ թիվ չէ. «Հնարավոր է այդքան, բայց հնարավո է նաև ավելի շատ, դրա համար գիտական լուրջ ուսումնասիրություն է հարկավոր»:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս