Բաժիններ՝

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով: 

Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Տիգրան Բարսեղյանին երեք խաղով որակազրկելու մասին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ 

Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։ 

Բարսեղյանը բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ևս մեկ պաշտոնական հանդիպում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031