Հնարավո՞ր են, արդյոք, հրաժարականներ կամ կադրային փոփոխություններ

Այսօր կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում չի քննարկվել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի գործունեությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը` նշելով, որ ապրիլի 1-ից հետո նույնպես որևէ ձևաչափով նման քննարկում չի եղել:

Արդյոք ՀՀԿ-ն գո՞հ է Նալբանդյանի աշխատանքից: Այս հարցին ի պատասխան  Գ.Մինասյանը նշեց. «Եթե Հանրապետականը դժգոհ է լինում, դա արտահայտվում է, նման բան չի եղել»:

Հարցին, թե պատերազմական այս օրերից հետո հնարավո՞ր են հրաժարականներ, կամ կադրային փոփոխություններ, ԳՄ անդամը պատասխանեց. «Կարծում եմ, որ Ադրբեջանում` անպայման»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930