Թթու կաղամբը՝ շաքարախտն ու բորբոքումները բուժելու լավագույն միջոց
Երբևէ մտածե՞լ եք, որ որոշակի բաղադրիչ օգտագործելիս կնվազեցնեք քաղցկեղի առաջացման ռիսկը: Իսկ ավելի կոնկրետ՝ ստամոքսի քաղցկեղի:
Այս բաղադրիչը միշտ մեր սեղանին է՝ թարմ ամռան սեզոնին և ձմռանը: Եթե մտածեցիք կաղամբի մասին, ապա չսխալվեցիք:
Թթու կաղամբը հարուստ է վիտամին C-ով: Այն շատ սննդարար է և բուժիչ հատկություններ ունի: Այն միշտ բարձր է գնահատվել, հատկապես՝ որպես դեղամիջոց:
Կաղամբի 100 գրամը պարունակում է 20մգ վիտամին C, վիտամին A, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ, ֆոսոր, կալցիում, կալիում, սոդա և պրոտեին: Այն վիտամին B12-ի հրաշալի աղբյուր է, այդ իսկ պատճառով այն հատկապես խորհուրդ է տրվում բուսակերներին:
Թթու կաղամբն օգտագործում են շաքարախտն ու բորբոքումները բուժելու նպատակով:
Թթու կաղամբը թարմ կաղամբից տարբերվում է նրանով, որ պարունակում է պրոբիոտիկ բակտերիա: Բացի իր համից, այն նաև շատ օգտակար է առողջությանը: Այն պարունակում է ֆիտոսննդարար տարրեր, որոնք պաշտպանում են օրգանիզմը ստամոքսի քաղցկեղից:
Թթու կաղամբի օգտակար հատկանիշները՝
- Հանգստացնում է սթրեսը
- Ամրացնում է իմունիտետը
- Երիտասարդացնում և պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից
- Իջեցնում է խոլեստերինը
- Օգնում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը, քանի որ հարուստ է B12-ով:
- Լավացնում է տրամադրությունը
- Օրգանիզմից դուրս է բերում տոքսինները
- Ամրացնում է ոսկորները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը