Անկարայում պայթյունների առնչությամբ ևս 10 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է ևս 10 մարդ՝ կապված Անկարայում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունների հետ: Ինչպես հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ձերբակալելու համար հիմք են ծառայել Twitter-ում պայթյունների նախօրեին հրապարակված գրառումները:
Այդկերպ, պայթյունների հետ առնչություն ունեցողների թիվը հասել է 12 մարդու: Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:
Դավութօղլուի խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք մի քանի ամիս անցկացրել են Սիրիայում ու կարող են առնչություն ունենալ ԴԱԻՇ-ի հետ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Անկարայում խաղաղ երթի ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է նվազագույնը 97 մարդ:
Հիշեցնենք, որ իրար հաջորդող պայթյունները տեղի են ունեցել Անկարայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ, առավոտյան ժ. 10.00-ի սահմաններում, երբ կայարանին կից հրապարակում հավաքվել էին «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» երթի մասնակիցները:
Երթը կազմակերպվել էր արհմիությունների ու քրդամետ խմբերի կողմից: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների միջև ծագած կոնֆլիկտը: