Բաժիններ՝

«Ինձ համար մինչև հիմա դժվար է խոսել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին». Պատրիս Էվրա

«Յուվենթուսի» պաշտպան Պատրիս Էվրան պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» իր հեռանալու մասին:

«Ինձ համար մինչև հիմա դժվար է խոսել հեռանալու մասին, բայց մի օր, երբ իմ կարիերան ավարտվի, ես կկարողանամ այդ մասին ավելի բաց պատմել:

Ես տեղափոխվեցի Թուրին, առաջին հերթին՝ ընտանիքիս պատճառով, քանի որ «Մանչեսթերում» այնպիսի պայման դրեցին, որը որոշակիորեն փոխում էր իրավիճակը: Դա իսկապես նյարդայնացնում էր ինձ:

Սակայն ես չեմ փոշմանում այդ տեղափոխությունից, որն արդյունքում շատ դրական դուրս եկավ»,- ասել է Էվրան RMC-ի եթերում:

Հիշեցնենք, որ Էվրան «Յուվենթուս» է տեղափոխվել 2014թ. ամռանը: Առաջին իսկ մրցաշրջանում ֆրանսիացին հաղթեց և՛ առաջնությունը, և՛ Իտալիայի գավաթը, ինչպես նաև՝ իր թիմի հետ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս