Պուտինը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նման հայտարարություն Պուտինն այսօր արել է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:
«Ինչ վերաբերում է մեր երկկողմ շփումներին, ապա մենք վերին աստիճանի գոհ ենք, թե ինչպես են զարգանում միջպետական հարաբերությունները»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ երկրները շարունակ, տարբեր հարցերի վերաբերյալ բարձր մակարդակով շփման մեջ են:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին, որ վերջինս եկել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի մզկիթի վերաբացմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելելու է Մոսկվա: