Բաժիններ՝

Էրդողանը սեպտեմբերի 23-ին կայցելի Մոսկվա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է Ռուսաստան այցելել սեպտեմբերի 23-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով նախագահի ադմինիստրացիայի արարողակարգային բաժնի ներկայացուցչին:

Ավելի վաղ Ռուսաստանի մուֆտիների խորհրդի նախագահը հայտնել էր, թե Էրդողանը մասնակցելու է սեպտեմբերի 23-ին Մոսկվայի մզկիթի նոր համալիրի բացման արարողությանը:

«Ներկայում նման ուղևորություն պլաններու կա, մենք դրան պատրաստվում ենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սակայն, ըստ գործակալության զրուցակցի, 100 տոկոսանոց վստահություն, որ այցը կայանալու է, չկա, քանի որ Էրդողանի պլանները կարող են վերջին պահին փոխվել:

Մզկիթի բացումը նախատեսված է մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի նախօրեին:
Մզկիթում միաժամանակ կարող է գտնվել մինչև 10 հազար հավատացյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս