Բուժեք հոդերը կիտրոնի կեղևի միջոցով

Կիտրոնն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնք լավ են ընդհանուր առողջությանը: Կիտրոնը դրական է ազդում ստամոքսի, լյարդի վրա, լավացնում է իմունային ու սրտանոթային համակարգերը:

Կիտրոնն արդյունավետ միջոց է տարբեր հիվանդություններ բուժելու համար, ներառյալ՝ երիկամների քարերի, արյան բարձր ճնշման, հարբուխի, բրոնխիտի հետ կապված հարցերում:

Կիտրոնը նաև օգնում է հոդերը բուժելու հարցում: Դրա համար ձեզանից կպահանջվի ընդամենը կիտրոն և ձիթապտղի յուղ:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 2 կիտրոն
  • Ձիթապտղի յուղ

Կիտրոնը կեղևազատեք և տեղադրեք ապակե տարայի մեջ: Վրան լցրեք  ձիթապտղի յուղն ու տարան ծածկեք, թողեք մնա 2 շաբաթ: Դրանից հետո ստացված խառնուրդի  մեջ թրջեք թանզիֆի մի կտոր (марля) և տեղադրեք ցավող հոդերին:

Լավագույն արդյունքի հասնելու համար այս բուժումը կատարեք քնելուց առաջ և թողեք մնա ամբողջ գիշեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս