Բաժիններ՝

Ինչպե՞ս է Coca Cola-ն 65 րոպեում վնասում օրգանիզմը

Մեզանից շատերը գիտեն, որ «Կոկա Կոլան» վնասակար է առողջությանը, բայց, ըստ goodmorningcenter.com-ի՝ քչերը գիտեն՝ ինչո՞ւ և ինչպե՞ս: Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում անգամ մեկ փոքրիկ շիշ «Կոկա Կոլա» խմելուց հետո:

Առաջին 10 րոպեների ընթացքում «Կոկա Կոլայի» շաքարը տարածվում է օրգանիզմում: Ընդհանրապես, նման դեպքում տեղի է ունենում շաքարի գերդոզավորում, ինչն էլ հանգեցնում է սրտխառնոցի, բայց քանի որ «Կոկա Կոլան» «խորամանկ» խառնուրդ է, որը պարունակում է ֆոսֆորաթթու, հետևաբար` այն կանխարգելում է սրտխառնոցը: Այս ոչ սովորական ազդեցության շնորհիվ, որոշ ծնողներ երեխաներին «Կոկա Կոլա» են տալիս ստամոքսի ցավերի դեպքում, սակայն սա, իհարկե, սխալ է:

Հաջորդ 20 րոպեների ընթացքում օրգանիզմը փորձում է պայքարել շաքարի գերդոզավորման դեմ, և արյան մեջ մեծ քանակությամբ ինսուլին է արտազատվում, լյարդը լուծում է շաքարը և այն վերածում ճարպերի:

40 րոպեների ընթացքում «Կոկա Կոլայի» բաղադրության մեջ մտնող կոֆեինն ամբողջովին յուրացվում է օրգանիզմում: Ուղեղն արգելակում է ադենոզինի ազդակները, որոնք նպաստում են քնի դեմ պայքարին: Լայնանում են բիբերը:

Կարդացեք նաև

45-րդ րոպեին մեծ քանակությամբ դոպամին հորմոն է արտազատվում, որը խթանում է ուղեղի հաճույքի կենտրոնը: Միևնույն ազդեցությունն ունեն այնպիսի թմրանյութերը, ինչպիսին է, օրինակ, հերոինը:

«Կոկա Կոլա» խմելուց 1 ժամ անց ֆոսֆորաթթուն արագացնում է նյութափոխանակությունը՝ դուրս բերելով ցինկը, կալցիումն ու մագնեզիումը:

Արդյունքում՝ կոֆեինի միզամուղ ազդեցությունը սկսում է գործել: Կալցիումը մեզի միջոցով դուրս է գալիս ոսկորներից, և այս գործընթացը թուլացնում է ոսկորները: Կալցիումի հետ մեկտեղ՝ օրգանիզմից դուրս են գալիս մագնեզիումը, ցինկը, սոդան և ջուրը:

Արդեն 65-րդ րոպեին շաքարի սուր պակաս է զգացվում, ինչը հանգեցնում է քնկոտության և նյարդային իրավիճակների:

Շաքարի պակասը փոխարինվում է կոֆեինի պակասով, այսպիսով՝ հոգնածություն եք զգում: Օրգանիզմը մեծ քանակությամբ ջուր է կորցնում:

«Կոկա Կոլայի» կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հիպերտոնիայի և ճարպակալման:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս