Հայաստանն ընդունեց ՆԱՏՕ-ի պարզած ձեռքը. Ռայներ Մորել

«ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կարող են օրինակելի դառնալ»,- այս մասին այսօր «ՆԱՏՕ-Հայաստան. հրաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. Ռայներ Մորելը՝ խոսելով ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների մասին: Նա նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն առանձնանում է իր յուրահատկություններով, քանի որ ՀՀ-ն հարաբերվում է ՆԱՏՕ-ի հետ հատուկ կերպով, ինչն իր տեսակի մեջ բացառիկ է: Դեսպանի որակմամբ՝ Հայաստանը մի կողմից՝ ուժեղ և հուսալի դաշնակից է ՀԱՊԿ-ում, մյուս կողմից, սակայն, ընդունել է այն ձեռքը, որը ՆԱՏՕ-ն է պարզել՝ իր բոլոր գործընկերներին առաջարկելով համագործակցություն:

«ՀՀ-ն ընդունել է այդ ձեռքը և ասել, որ ցանկանում է ստորագրել PFP ծրագիրը, նույնիսկ թարմացրել է այն: Սա յուրահատուկ իրավիճակ է. ՀԱՊԿ երկիրն ասում է, որ՝ այո, ինչո՞ւ ոչ, ինչը շահեկան է, կանի դա: Ծրագիրը հնարավորություն է տալիս արդիականացնել զինված ուժերը, քննարկել այն ԱԺ-ում, հասարակությունում: Կարծում եմ, որ այս ծրագրին մասնակցելը ՀՀ-ին հնարավորություն է ընձեռում երկրից դուրս օգտակար լինել տարբեր կազմակերպություններին: Աֆղանստանում ենք մենք միասին աշխատում: Հայաստանը խելացի է, որ ասում է՝ ինչո՞ւ ոչ, եթե ինձ համար լավ է, կընդունեմ առաջարկը, կքաղեմ այն, ինչ կարող եմ՝ չափանիշի հասնելու համար: ՀՀ-ն իր աշխարհաքաղաքական տեսանկյունից գտնվում է մարտահրավերների իրավիճակում: Հայաստանը մոդելային է ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության տեսանկյունից»,- նշեց Գերմանիայի դեսպանը: Վերջինս խոսեց ուկրաինական ճգնաժամի և այն մասին, թե ինչպես է այն վստահության ճգնաժամ առաջացրել Ռուսաստանի և Եվրոպայի միջև:

«ՌԴ-ի անցյալ տարվա գործողությունները լուրջ փոփոխություններ էին, որոնք իրենց հետևանքներն ունեցան Եվրոպայի և տարածաշրջանի վրա: Առաջինը ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումն էր, ապա՝ Ուկրաինայի արևելյան մասում ռազմական միջամտությունը, երկուսն էլ քայլեր էին, որոնք փոխեցին քաղաքական հարաբերությունների բնույթը բարի եվրոպական մայցամաքում: Այսօր ճգնաժամային իրավիճակում ենք: Վստահության ճգնաժամ գոյություն ունի, և չգիտենք՝ ինչպե՞ս հաղթահարել այն: Այս գործողությունները բերեցին նրան, որ սկսեցինք մտածել՝ ի՞նչ կարող ենք անել: Ի սկզբանե մեզ պարզ էր, որ ռազմական պատասխան չի կարող լինել և, հետևաբար, սա ասիմետրիկ հակամարտություն է: Մենք հասկացանք, որ պետք է պատասխանել ավելի խելացի կերպով՝ պատասխանելով պատժամիջոցներով, այնինչ ՌԴ-ն սև ցուցակ մշակեց՝ որպես պատասխան, ինչն իրականում պատասխան էր Եվրոպայի պատասխանին»,- ասաց դեսպան Մորելը:

 

Տեսանյութեր

Լրահոս