Բաժիններ՝

12 գործուն խորհուրդ նրանցից, ում հաջողվել է նիհարել

Takprosto.cc կայքը ներկայացրել է 12 խորհուրդ նիհարելու համար այն անձանցից, ովքեր կարողացել են նիհարել:

1. Սիգնե Հեֆֆերնանին հաջողվել է 2 տարվա ընթացքում 57 կգ նիհարել: Նա պատմում է, որ ամեն ինչ սկսվել է աշխատանքի գնալիս բավական երկար ժամանակ քայլելուց: «Ես անցնում էի մոտ 6 կիլոմետր: 6 ամիս անց ես անցա առողջ սննդի: Ապա մի ամբողջ տարի սպորտդահլիճ էի հաճախում: Խորհուրդ եմ տալիս սկսել փոքրից: Սկզբում արեք այն, ինչ ձեր ուժերի սահմաններում է»,- ասում է նա:

2. Հանթեր Մոնթհոմերին 1 տարվա ընթացքում նիհարել է 48 կգ-ով: «Համացանցում բավական շատ ինֆորմացիա կա վարժությունների և դիետաների մասին: Բայց պետք է հիշել այն մասին, որ յուրաքանչյուր անձ անհատականություն է: Ընտրեք միայն այն, ինչ համապատասխանում է ձեզ: Ձեր օրգանիզմն ինքը գիտի, թե ինչ է իրեն հարկավոր»,- ասում է նա:

2

3. Օլիվիա Սալիվանը 1 տարվա ընթացքում 45 կգ է կորցրել: «Ինձ խորհուրդ տվեցին կարդիովարժություններով զբաղվել, բայց դա ինձ դուր չէր գալիս: Բացի այդ, դա շատ ծանր էր: Ես սկսեցի ավելի քիչ մարզվել: Հետո ես ծանոթացա ուժային վարժություններին և հասկացա, որ դա հենց ինձ համար է: Որոշ ժամանակ անց ես սիրահարվեցի բոքսին և սկսեցի ակտիվ զբաղվել: Զբաղվեք նրանով, ինչ ձեզ դուր է գալիս: Դա ավելի արդյունավետ է»,- պատմում է նա:

3

4. Դիանա Նոսգարդը 1 տարվա ընթացքում 41 կգ-ով է նիհարել: «Շատերը կոմպլեքսների պատճառով սպորտդահլիճ չեն հաճախում: Ես բացառություն չէի: Այդ պատճառով էլ ես սկսեցի քայլելուց և տանը վարժություններ անելուց: Արդեն 9 ամիս անց, երբ ես այլևս չէի ամաչում, ես պատրաստ էի սպորտդահլիճ հաճախել»,- պատմում է նա:

4

5. Ջեկի Կանկամը 2 տարվա ընթացքում 32 կգ-ով է նիհարել: «Առաջին պարապմունքը շատ ծանր էր: Ցանկանում էի կորցնել բոլոր ավելորդ կիլոգրամները: Բայց ես ինձ հավաքեցի և նկատեցի, որ ամեն պարապմունքից հետո ես ավելի լավ էի զգում ինձ: Չի կարելի թողնել: Պետք է պայքարել»,- ասում է նա:

56. Հարինդեր Պաբլան 3 տարվա ընթացքում 31 կգ է նիհարել: «Ես փոխել եմ իմ կենսակերպը: Այժմ ես ակտիվ ճամփորդությունները չեմ փոխի երեկոյան հեռուստացույցի առաջ նստած հանդիպումների հետ, որոնք ուղեկցվում են հավի թևիկներ և պիցցա ուտելով»,- պատմում է նա:

6

7. Զար Ռինգերը 1 տարվա ընթացքում նիհարել է 24 կգ-ով: «Շրջապատի աջակցությունն արդյունավետ է: Իմ ծնողներն ինձ հետ էին առաջին մարաթոնի ընթացքում: Իմ ընկերուհին, ով հետագայում դարձավ իմ կինը, հիանում էր իմ համառությամբ: Ընկերներիցս մեկը միշտ պարապում էր ինձ հետ: Առանց նրանց, ինձ մոտ ոչինչ չէր ստացվի»,- ասում էր նա:

7

8. Թիմոթի Ռիդը 1.5 տարվա ընթացքում 46 կգ է նիհարել: «Ամենադժվարը վնասակար մթերքից, հատկապես՝ շաքարից հրաժարվելն էր: Բայց ես սովորեցի առողջ սնվել և հաշվել կալորիաները: Այդ պահից իմ կյանքը փոխվեց»,- ասում է նա:

8

9. Վանեսա Նելսոնը 5 ամսվա ընթացքում 32 կգ է նիհարել: «Ես նիհարելու հետ կապված շատ վախեր ունեի: Այդ մասին մտածելը վախեցնում էր ինձ: Բայց հոգեբանն օգնեց ինձ ազատվել այդ վախերից: Եվ նիհարելու գործընթացը շարժվեց տեղից»,- ասում է նա:

9

10. Ջենն Ֆլորեսը 16 ամսվա ընթացքում 27 կգ է նիհարել: «Ես ցանկանում էի մասնակցել 5 կմ մարաթոնին: Այդ մտահղացման մասին պատմեցի ընկերոջս: Նա որոշեց վազել ինձ հետ: Ամեն օր մինչև վազելը մենք մարզվում էինք ափում: Մենք գրազ էինք եկել, թե ով առաջինը տեղ կհասնի: Դա ինձ մոտիվացնում էր ավելի հաճախ պարապել»,- պատմում է նա:

10

11. Աֆինա Գարսան 2.5 տարվա ընթացքում 84 կգ է նիհարել: «Պարգևատրեք ձեզ նույնիսկ փոքրիկ հաղթանակների համար: Միայն թե՝ ոչ ուտելիքի միջոցով: Ցանկացած արդյունավետ կշռվելուց հետո ես ինձ կոշիկներ էի գնում, հագուստ կամ էլ զարդեր»,- ասում է նա:

11

12. Կելի Գեյստրելը 1 տարվա ընթացքում 56 կգ է նիհարել: «Ես ավելորդ կիլոգրամներ հավաքեցի, քանի որ վիրուսային վարակով էի հիվանդացել և ստերոիդներ էի ընդունում: Առողջանալուց հետո ես նորից սկսեցի աշխատել  քաշիս վրա և նիհարեցի 56 կգ-ով»:

12Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս