Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար. Ստոլտենբերգ

Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստելտենբերգը:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը հուսով է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կլավանան, հայտնում է նորվեգական NRK ռադիոկայանը:

«Մենք նկատում ենք մեծ անկանխատեսելիություն, աճող սպառնալիք, սակայն ես չեմ դիտարկում անմիջական սպառնալիք արևելքից ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է Ստոլտենբերգը: Իր հայտարարությունը նա արել է Նորվեգիա այցի ընթացքում:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի նախագահ, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ ռուսական բանակը ի վիճակի է գրավել Մերձբալթյան երկրները 2 օրում:

Տեսանյութեր

Լրահոս