Բաժիններ՝

«Ինձ անիմաստ բերել` հասցրել են այստեղ». Թևոսիկի եղբոր սպանության գործով նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում աշհետաձգվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատարան չէին ներկայացրել գործով վկաները, նիստերի քարտուղարի հաղորդմամբ՝ չներկայացած վկաների վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չունի: Այս պայմաններում դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ հայտարարեց, թե չի հասկանում՝ ինչու է այսքան հետաձգվում նիստը: «Այս պրոցեսը քանի տարի պիտի տևի: Ինձ անիմաստ բերել` հասցրել են այստեղ, մի քանի տարի էլ պիտի նստեմ, որ սպասեմ, թե ի՞նչ է լինելու»,- ասաց նա: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 22-ին:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս