Բելառուսը խաղաղության ու անդորրի կղզյակ է. Լուկաշենկո
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով ժողովրդին, հայտարարել է, որ Բելառուսը շարունակում է խաղաղության, անդորրի ու կարգուկանոնի կղզյակ մնալ այնպիսի պայմաններում, երբ համայն աշխարհում կտրուկ փոփոխվում է իրավիճակը.
«Պետք է ընդունել, որ վերջին շրջանում աշխարհում իրավիճակը փոփոխվում է շա ավելի կտրուկ, քանի մենք կարող էինք պատկերացնել դա: Իսկ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մեր հարևան Ուկրաինայում կընկնեն ռումբեր և կպայթեն արկեր, որ Եվրոպայում վերստին կգա մեծ պատերազմի վառոդի հոտը և գերտերությունների միջև լարվածության մակարդակը կվերաճեր մինչև Սառը պատերազմի մակարդակի»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ հանրապետության խաղաղության ու անկախութան գրավականը կայուն տնտեսության մեջ է: