Բաժիններ՝

ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության հարցը կքննարկվի հունիսին. Մերկել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միգրացիոն քաղաքականության հարցը կքննարկվի հունիսին կայանալիք՝ ԵՄ գագաթաժողովում:

Մերկելի խոսքերով՝ այդ հարցը քննարկվել է ապրիլին ԵՄ ղեկավարների արտահերթ հանդիպման ժամանակ. «Մենք այդ թեմայի շուրջ ունեցանք լավ և նպատակամղված քննարկումներ, սակայն դա պետք է շարունակվի:

Մենք դիմել ենք Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով մշակել սեփական առաջարկներ, նա պետք է ներկայացնի աշխատանքային պլան: Հունիսին այդ թեման վերստին տեղ կգտնի ԵՄ Խորհրդի օրակարգում»:

Մերկելը հայտարարել է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է որոշում ընդունեն փախստական ներգաղթյալների արդար բաշխման մասին, ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր երկրի բնակչության թվակազմն ու տնտեսության վիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս