Բաժիններ՝

Ճապոնիան մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին ներկա կգտնվի դեսպանի մակարդակով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի ժամանի Ռուսաստան՝ կապված մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսի հետ: Դրան ներկա կգտնվի Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Տիկախիտո Խարադան:

Ապրիլի 24-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սինձո Աբեն հրաժարվել է մասնակցել Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Հաղորդվել էր, որ ստեղծված իրավիճակում Տոկիոն չունի այլ ընտրություն՝ բացառությամբ այդ միջոցառումը բաց թողնելուց:

Բացի այդ, հաղորդվել էր, որ Ճապոնիայի վարչապետը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Ճապոնիա այցելել մինչև ընթացիկ տարեվերջ: Չի բացառվում նաև, որ Աբեն նույնպես կարող է ժամանել Ռուսաստան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս