Բաժիններ՝

Եմենի նախկին նախագահը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել քաղաքական երկխոսություն:

Նրա խոսքերով` բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն բոլոր նահանգների ներկայացուցիչները, ինչպես քաղաքական հակառակորդները, որոնք 2011 թվականից գտնվում են ընդդիմության շարքերում. «Ես պատրաստ եմ դրան գնալ հանուն իմ երկրի ու իմ քաղաքացիների շահերի»:

Բացի այդ, նա «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալներին ու նախագահի զինված կողմնակիցներին կոչ է արել իրենց ուժերը դուրս բերել Ադենից, հանձնել բանակի ղեկավարումն ու տեղական իշխանությունը:

Ապրիլի 21-ի երեկոյան Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը հայտարարեց Եմենում «Վճռականության փոթորիկ» ռազմական գործողության ավարտի և մեկ այլ` «Հուսո վերածնունդ» գործողության մեկնարկի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս