Հայոց ցեղասպանության մասին Հիլարիի տեսակետը փոխվել է. newsweek

Հիլարի Քլինթոնը 2008 թվականին նախագահի թեկնածու էր, նրա տեսակետը Հայոց ցեղասպանության մասին շատ հստակ էր: Նա հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ պարծեցել է, որ ինքը նախագահի միակ թեկնածուն է, ով վաղեմի ժամանակներից կողմ է եղել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:

Երբ նա օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, նա Նյու Յորքի սենատորն էր:
Նա 2008 թվականին գրել է.

«Ես հավատում եմ, որ այն սարսափելի իրադարձությունները, որոնք Օսմանյան կայսրությունը կատարեց հայերի դեմ՝ ցեղասպանության հստակ օրինակ է»:

Սակայն, երբ Քլինթոնը զբաղեցրեց Օբամայի վարչակազմի պետքարտուղարի պաշտնը, նա այլևս չէր օգտագործում ցեղասպանություն բառը:

2010 թվականի հուլիսին Հիլարի Քլինթոնը հինգօրյա պաշտոնական ուղևորության ընթացքում այցելեց Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Հայաստանում նա այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայերի համար դա շատ խորհրդանշական պահ էր: Իհարկե, դա ցեղասպանության պաշտոնական ճանաչումը չէր ԱՄՆ-ի կողմից, սակայն դրան մոտ մի բան էր:

Մեկ ու կես տարի անց՝ 2012 թվականի հունվարի 26-ին, Պետդեպարտամենտի քաղաքային խորհրդարանի հանդիպման ժամանակ Քլինթոնին հարց է ուղղվել Հայոց ցեղասպանության մասին: Հարցի իմաստն այն էր, թե ինչու այն վայրագությունները, որոնք կատարվել էին 20-րդ դարի սկզբին, և որը համարվում է Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ-ի կողմից չի ճանաչվում որպես ցեղասպանություն:

Ի պատասխան Քլինթոնն ասել է, որ համամիտ է նախագահ Օբամայի վարած այն քաղաքականության հետ, որի համաձայն այդ իրադարձությունները ցեղասպանություն չեն:

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պատմել է Newsweek-ին, որ Քլինթոնը հասել էր նույնիսկ ցեղասպանության ժխտման եզրին: Ինչին ի պատասխան, Քլինթոնը անվանել է եղելությունը, որպես «պատմական բանավեճ», և հավելել, որ օգտագործելով «ցեղասպանություն» բառը, նա կբացի մի դուռ, որի միջով շատ վտանգավոր կլինի անցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս