Բաժիններ՝

Նորվեգիան պարզաբանում է պահանջել Ռուսաստանից՝ Շպիցբերգեն Ռոգոզինի կատարած այցի համար

Barents Observer-ի փոխանցմամբ՝ Նորվեգիայի ԱԳՆ-ը պարզաբանում է պահանջել Ռուսաստանի դեսպանատնից՝ կապված Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից Արկտիկայում գտնվող Շպիցբերգենի արշիպելագ (թագավորության ամենահյուսիսային հատված) կատարած այցի հետ:

Այս մասին հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ֆրուդե Անդերսենը. «Մենք Օսլոյում ռուսական դեսպանատանը հայտարարել ենք, որ չենք ցանկանում (ԵՄ-ի) պատժամիջոցների տակ ընկած անձի հայտնվել Սվալբարդում (Շպիցբերգեն)»:

Ռոգոզինը Շպիցբերգեն ժամանել է ապրիլի 18-ին, որտեղից մեկնարկել է դեպի Հյուսիսային բևեռ արշավը: Կիրակի նա մասնակցել է «Հյուսիսային բևեռ 2015» ակրտիկյան դրեյֆող կայանի բացմանը: Պլանավորված է, որ այն կգործի մի քանի ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս