Սպիտակ տունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայերի սպանվելը որակել է որպես պատմական փաստ

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Սպիտակ տունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայերի սպանվելը որակել է որպես պատմական փաստ՝ Թուրքիային կոչ անելով առերեսվել սեփական անցյալի ցավալի իրադարձությունների հետ և ապագայում ցուցաբերել ավելի մեծ հանդուրժողականություն:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Նախագահը (Բարաք Օբամա) և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ քանիցս պատամական փաստ են ճանաչել այն, որ 1.5 միլիոն հայեր սպանդի են ենթարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին:

Մենք ընդգծել ենք, որ ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստերի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից՝ ներառյալ Թուրքիան, Հայաստանը և ԱՄՆ-ը»:

Տեսանյութեր

Լրահոս