Բաժիններ՝

Մտնում ենք ռեցեսիայի փուլ

2015 թվականին Հայաստանի տնտեսությունը կմտնի ռեցեսիայի փուլ։ Նման կանխատեսում է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամը՝ նախօրեին հրապարակված «World economic outlook» զեկույցում։ Նշենք, որ ռեցեսիան ՀՆԱ-ի անկումն է՝ երկու եռամսյակ անընդմեջ։ Հայաստանի հետ միասին ռեցեսայի մեջ կհայտնվի նաև Բելառուսի տնտեսությունը։

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2015 թվականին ՀՀ տնտեսությունը անկում կարձանագրի 1 տոկոսով։ Կազմակերպությունը նվազման ուղղությամբ կանխատեսումների վերանայումը պայմանավորում է առաջին հերթին Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացմամբ և այդ երկրից եկող ազդակներով։ Ըստ նույն զեկույցի՝ Ռուսաստանի տնտեսությունը 2015 թվականին կարձանագրի 3.8%-անոց անկում։ Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերին հրապարակված նախորդ զեկույցում ԱՄՀ-ն 2015 թվականին Հայաստանի հասար 3.5% տնտեսական աճ էր կանխատեսել։ ԱՄՀ զեկույցի համաձայն՝ զրոյական աճ կունենանք լավագույն դեպքում 2016, եթե իհարկե, կանխատեսումները հետագայում չվերանայվեն նվազման ուղղությամբ ։ 2015 և 2016 թվականներից բացի՝ ԱՄՀ-ն կանխատեսել է նաև 2020 թվականի տնտեսական աճը։ Հայաստանի համար այդ ցուցանիշը կազմում է 3.5%։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս