Սոդա. ինչպես օգտագործել այրվածքի և ուռուցքների դեպքում

Սոդան հայտնաբերվել է 18-րդ դարի վերջում Ֆրանսիայում, և երկար ժամանակ դրա պատրաստման քիմիական բանաձևը գաղտնի է պահվել։
Կան գիտնականներ, որոնք համոզված են, որ սոդայի օգնությամբ նույնիսկ հնարավոր է բուժել օնկոլոգիական հիվանդությունները։

Այս նյութի մի շատ օգտակար հատկության ծանոթ եմ մանկական տարիքից. Այրվածքներ ստանալու դեպքում մայրս անմիջապես խոնավեցնում էր սոդան և դնում վնասված հատվածի վրա։ Չորանալուց հետո «Աստվածային կրակի մոխիրն» ինքն իրեն թափվում էր մաշկի վրայից։ Սոդայի այդ անվանման հեղինակը Ելենա Ռերիխն է։

Նման բուժումից հետո, որպես օրենք, մաշկի վրա չեն առաջանում փուչիկներ և նույնիսկ կարմրատակություն։

Ինչպես է հարկավոր պատրաստել սոդայի լուծույթը
Որպեսզի ավելի պարզ լինի` կես թեյի գդալ սոդայի վրա քամեք կիտրոնի հյութ. Տեղի կունենա բուռն քիմիական ռեակցիա և կանջատվի որոշ քանակությամբ էներգիա։ Նույնը տեղի կունենա կերակրափողում և այնուհետև` ստամոքսում։
Նման ոչ ցանկալի իրավիճակից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

Կարդացեք նաև

  • Մեկ քառորդ թեյի գդալ կերակրի սոդան լուծել 200 մլ եռջրում և խմել որքան հնարավոր է` տաք վիճակում (60 C)։

Երբ խմել
Ակնհայտ է, որ առավել հարմար է այն պահը, երբ ստամոքսահյութի թթվայնությունը նվազագույն է, դա արթնանալուց հետո մինչև նախաճաշն ընկած ժամանակահատվածն է, ցանկալի է` ուտելուց 1-1,5 ժամ առաջ։

Նախաճաշից 15-30 րոպե առաջ խմեք գոլ թթվային բաղադրություն ունեցող ջուր։ Կարելի է լուծել 1 թ/գ կիտրոնի հյութ, խնձորի քացախ` մի փոքր մեղրի հետ, կամ ցանկացած մուրաբա։ Սա կարևոր է ստամոքսի հյութի թթվայնությունը կարգավորելու համար։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս