«Իսլամական պետությունը» սպառնում է կրկնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները խոստացել են կրկնել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունը:
Այս մասին հայտնել է SITE կազմակերպությունը, որն ուսումնասիրում է համացանցում ծայրահեղականների ակտիվությունը: Իսլամականների հաղորդագրությունները միավորված են «ՄենքՎերստինԿայրենքԱմերիկան» հեշթեգում:
Ակցիայի առաջին օրերին արտահայտության օգտագործումը հասել է 15.000-ի: Հաղորդվում են մասշտաբային նոր ահաբեկչություններ իրականացնելու պլանների մասին: