Բաժիններ՝

Մենք տեղյակ ենք, որ Իրանը մտադիր չէ անգործության մատնվել Եմենի հարցում. Ջոն Քերի

PBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրազեկված է այն մասին, որ Իրանն աջակցում է Եմենում գործող շիա-ապստամբներին և մտադիր չէ անգործության մատնվել.

«Մենք քաջատեղյակ ենք այն աջակցության մասին, որն Իրանը ցուցաբերում է Եմենին: Իսկ Իրանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում մնալ մի կողմ քաշված վիճակում, երբ ապակայունացնում են տարածաշրջանը:

Մենք չենք փնտրում հակամարտություն, մենք չենք պատրաստվում հրաժարվել (մյուս երկրների հետ) մեր դաշինքներից ու մեր բարեկամությունից և նրանց աջակցելու անհրաժեշտությունից, ովքեր սպառնալիք են զգում Իրանի կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս