Բաժիններ՝

Իրաքյան բանակն ազատագրված Տիկրիտում հայտնաբերել է 12 զանգվածային գերեզմանոց

BBC News-ի փոխանցմամբ՝ Իրաքի կենտրոնական հատվածում գտնվող Տիկրիտում հայտնաբերվել է 12 զանգվածային գերեզմանոց, որոնցում գտնվել է 1700 դիակ: Զինվորականների կարծիքով՝ դրանք իրաքցի զինվորների դիակներն են, որոնք գերեվարվել ապա և սպանվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից:

Գերեզմանոցները հայտնաբերվել են ամերիկյան Camp Speicher նախկին բազայի հարևանությամբ: Ընդգծվում է, որ դիակների ճանաչումը հնարավոր է ԴՆԹ-ի օգնությամբ: Իրաքի իշխանություններն ապրիլի 1-ին հայտարարեցին Տիկրիտի ամբողջական մաքրման մասին:

Տիկրիտն ԻՊ-ի զինյալների վերահսկողության տակ էր գտնվում 2014 թվականի հունիսից: Քաղաքի պաշարումը տևել է մեկ ամիս: Տիկրիտի ազատագրում իրաքյան բանակի առջև ճանապարհ է բացել դեպի ինքնահռչակ խալիֆայության մայրաքաղաք Մոսուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս