18 կանացի խորամանկություն, որոնք կօգնեն ձեզ անհարմար իրավիճակներում
takprosto.cc կայքը ներկայացրել է 18 կանացի խորամանկություն, որոնք կօգնեն անհարմար իրավիճակներում:
1. Թևատակերի հատվածում հագուստը սպիտակեցնելու համար օգտագործեք սննդի սոդա կամ կիտրոնի հյութ:
2. Եթե զուգագուլպան պատռվել է, կարող եք օգտագործել անգույն լաք եղունգների համար:
3. Կոպիտ հագուստը կարող է այլևս չծակծկել, եթե այն մի գիշեր թողնեք սառնարանում: Միայն թե չմոռանաք այն դնել տոպրակի մեջ:
4. Էլեկտրականացումից ազատվելու համար իրերը մաքրեք չոր անձեռոցիկով:
5. Մազերի համար նախատեսված արդուկը կարելի է օգտագործել հագուստի փոքր մասերն արդուկելու համար:
6. Տոնային կրեմի հետքերը կարող եք վերացնել սափրվելու համար նախատեսված կրեմով:
7. Չափազանց նեղ կոշիկներ ունենալու դեպքում տոպրակների մեջ ջուր լցրեք, դրանք դրեք կոշիկի մեջ, ապա կոշիկները մի գիշեր թողեք սառնարանում:
8. Եթե հագուստի վրա կարմիր գինի է թափվել, ապա այն կարելի է հեռացնել սպիտակ գինու միջոցով:
9. Երկարաճիտ կոշիկների ձևը պահպանելու համար թերթ օգտագործեք:
10. Նոր կոշիկներ հագնելիս պինդ դեզոդորանտ քսեք դրանց վրա:
11. Կոշտ կաշվից ազատվել կօգնի այն թրջելը:
12. Կրծկալից դուրս եկած երկաթները փակելու համար կօգնի կպչող թուղթը:
13. Կարմիր շրթներկը երբեմն հետքեր է թողնում հագուստի վրա: Դրանից ազատվելու համար կարող եք մազերի համար նախատեսված լաքն օգտագործել:
14.Եթե կորցրել եք ականջօղերն ամրացնելու համար նախատեսված միջոցները, ապա կարող եք ռետին օգտագործել:
15. Եթե ակնոցը լայնացել է, այն կարող եք ֆիքսել եղունգների համար նախատեսված անգույն լաքով:
16. Զամշից կոշիկների վրայից կեղտը կարող եք հեռացնել ռետինի միջոցով:
17. Տոպրակները փակող միջոցները երբեմն կարող են օգտագործվել կոճակների փոխարեն:
18. Ջինսե տաբատի կոճակին երբեմն կարող են փոխարինել գրենական պիտույքները:
Թարգմանությունը 168.am-ի