Իրանը մտադիր է գնել TANAP գազատարի բաժնետոմսերը. Ռովնագ Աբդուլաև
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Իրանը շահագրգռված է «Անդրանատոլիական» (TANAP) գազատարում մասնաբաժնի գնմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Նրա խոսքերով` SOCAR-ը պատրաստ է դիտարկել TANAP-ում իր բաժնեմասի մի մասի վաճառքի մասին առաջարկները. «TANAP-ի նախագիծն այնքան շահութաբեր է, որ մեր բաժնեմասի հանձնման մյուս տարբերակները չեն կարող լինել քննարկման առարկա:
Խոսքը կարող է միայն գնալ դրա վաճառքի մասին: Եթե մենք ստանանք շատ շահավետ առաջարկներ, ապա պատրաստ ենք քննարկել այդ հարցը: Այդպիսի առաջարկներ արդեն իսկ կան: Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին որոշումից հետո էլ ավելի է բարձրացել TANAP-ի այժմեականացումը:
Իրանը կավելացնի գազի արդյունահանման ծավալները, և TANAP-ից բացի, գոյություն չունի համաշխարհային շուկաներ իրանական գազի դուրս գալու այլ այլընտրանք»:



