Ուկրաինայի Գերագույն ռադային ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացվել «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» թիվ 2530 օրինագիծը: Այս մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում:
Օրինագիծը նախաձեռնել է ինքնաառաջադրված (Օդեսայի մարզ) պատգամավոր Վիտալի Բարվինենկոն: Ներկա դրությամբ Գերագույն ռադայի կայքում բացակայում է փաստաթղթի տեքստը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ: Բացի այդ, հաղորդվել էր, որ Թուրքիան Ուկրաինային հատկացրել է 10 միլիոն դոլարի հումանիտար օգնություն, ինչպես նաև կհատկացնի 50 միլիոն դոլարի վարկ` բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: