Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ, որը կնպաստի ուկրաինական համապատասխան ձեռնարկությունների զբաղվածությանը:

Այս մասին Դնեպրոպետրովսկում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն. «Թուրքական պատվիրակությունը նոր մեկնեց: Մենք պայմանավորվել ենք բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ: Ներկայումս չենք կարող բարձրաձայնել ամեն ինչի մասին»:

Պորոշենկոն հավելել է, որ քաղաքական պլանում ձգտելու է անել հնարավոր ամեն բան, որպեսզի ուկրաինական ձեռնարկություններին ապահովի աշխատանքով: Մարտի 20-ին Ուկրաինա է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Այցի ընթացքում ընդգծվել էր, որ Ուկրաինան ու Թուրքիան պլանավորում են ակտիվացնել համատեղ աշխատանքը պետական-մասնավոր գործընկերության նախագծերի զարգացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031