Ուկրաինան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_865800057923189c17b9d58923e3cb1a.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կիևը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին, որոնք մասնակից են Ղրիմի անջատմանն ու Ուկրաինայի արևելքի դեպքերին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերով՝ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի համապատասխան որոշումը կհրապարակվի մոտ ապագայում: Մասնավորապես, փաստաթղթում խոսք է գնում Ռուսաստանի քաղաքացիների հաշվեհամարների ու առանձին ակտիվների վրա կալանք դնելու մասին, որոնք ընդգրկված են պատժամիջոցների ցուցակում:
Պորոշենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացումն իրականացվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու «Մեծ Յոթնյակի» մյուս երկրների գործողություններին համապատասխան: Ուկրաինան ԵՄ-ի ու «Մեծ Յոթնյակի» սահմանած հակառուսական պատժամիջոցներին միացել է ընթացիկ տարվա հունվարին: