Սաուդյան Արաբիան Եմենի հետ սահմանին կենտրոնացրել է զրահատեխնիկա և հրետանի. աղբյուր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն ամրապնդում են Եմենի հետ սահմանը՝ սահմանամերձ շրջաններ ուղարկելով զրահատեխնիկա և հրետանի:
ԱՄՆ-ի կառավարությունում գործակալութան աղբյուրները հայտնել են, որ զրահատեխնիկան ու հրետանին կարող են օգտագործվել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանական նպատակների համար: Նրանցից մեկը հայտնել է, որ սահմանամերձ գոտի են ուղարկվել զգալի թվով ստորաբաժանումներ:
Աղբյուրները չեն բացառել, որ Սաուդյան Արաբիան կարող է պատրաստել նաև ավիահարվածներ՝ պաշտպանելու համար Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադիին, եթե շիա խռովարարները հարձակվեն երկրի հարավում գտնվող Ադենի նավահանգստում նրա ապաստարանի վրա: