Բաժիններ՝

«Բոկո Հարամի» զինյալները Նիգերիայում առևանգել են 500 կանանց ու երեխաների

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները Նիգերիայի Դամասակ քաղաքում առևանգել են հարյուրավոր կանանց ու երեխաների: Այս մասին հայտնել են տեղաբնակները:

Դամասակում Նիգերի ու Չադի միացյալ ուժերի հրամանատար, նիգերիացի փոխգնդապետ Թումբա Մոհամեդը հայտարարել է, որ տեղաբնակների խոսքերով՝ առևանգվել է 400-500 կին և երեխա:

Առևտրական Սուլեյման Ալին հայտնել է, որ զինյալներն իրենց հետ տարել են 506 երիտասարդ կանանց ու երեխաների, որոնցից 50-ին իսլամականները սպանել են հեռանալուց առաջ: Ալին հավելել է, որ իրենք տեղեկություններ չունեն առևանգվածների ճակատագրի մասին:

Մարտի 20-ին էլ Նիգերից ու Չադից Նիգերիա ժամանած զինծառայողները Դամասակի կամրջի մոտ հայտնաբերել են առնվազն 70 դիակ: Այդ քաղաքը «Բոկո Հարամից» ազատագրվել է մարտի 14-ին: Քաղաքը զինյալների վերահսկողության տակ էր անցել 2014 թվականի նոյեմբերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս