Բաժիններ՝

Ռումինիան ապրիլին կարող է հրաժարվել ռուսական գազ ներկրելուց

Есоnomica պարբերականի փոխանցմամբ` Ռումինիան ընթացիկ տարվա ապրիլին կհրաժարվի ռուսական գազ ներկրելուց: Ռուսական գազից հրաժարվելը հնարավոր է դարձել արդյունաբերության ոլորտում գազի պահանջարկի նվազեցման, ինչպես նաև էներգոարդյունավետության ոլորտում կատարված ներդրումների շնորհիվ:

Ընդգծվում է, որ Ռումինիան վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ կարող է հրաժարվել բնական գազ ներկրելուց: 2015 թվականի ապրիլին, ինչպես նաև հետագա ամիսներին բնակչության պահանջարկն ամբողջովին կբավարարվի ներքին ռեսուրսներով:

Ներկա դրությամբ Ռումինիայում գազի տարեկան պահանջարկը կազմում է 10-11 միլիարդ խորանարդ մետր, որից 400 միլիոն խորանարդ մետրը ներկրվում է Ռուսաստանից: 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմում է 380 դոլար, մինչդեռ ռումինական գազի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 200 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս