Բաժիններ՝

Մենք աշխարհի հինգ երկրներից մեկն ենք, ուր արտաքին առևտրի ծավալը գերազանցում է ՀՆԱ-ն. Ղրղզստանի վարչապետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը հայտարարել է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալը բնական ու հիմնարար քայլ է` բաց տնտեսությամբ հանրապետություն կառուցելու համար.

«Մեր հիմնական առևտրային-տնտեսական գործընկերները պետք է էլ ավելի մոտ գտնվեն մեզ: Մենք մեր երկրում գործող ձեռնարկությունների համար բացում ենք 170 միլիոնանոց շուկան` բարձր գնողունակությամբ: Դա մեր երկրի զարգացմանը, տնտեսության զարգացմանն ուղղված քայլ է»:

Օտորբաևը հավելել է, որ Ղրղզստանը 2010 թվականին ընտրել է զարգացման ուղղին և կառավարությունն ամուր մտադիր է առաջ շարժվել ժողովրդավարության զարգացման ճանապարհով ու շուկայատնտեսության ժամանակակից սկզբունքներով;

«Մենք աշխարհի հինգ երկրներից մեկն ենք, ուր արտաքին առևտրի ծավալը գերազանցում է ՀՆԱ-ն: Ընդ որում, մենք աշխարհի միակ երկիրն ենք, որն իրականացնում է նմանատիպ գործընթացներ` չունենալով ելք դեպի ծով: 2015 թվականը Ղրղզստանում հայտարարվել է ազգային տնտեսության ամրապնդման տարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս