Բաժիններ՝

Օջալանը պատրաստ է Թուրքիայի կառավարությանը ներկայացնել խաղաղության իր պլանը

BBC-ի փոխանցմամբ` ազատազրկման մեջ գտնվող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պատրաստ է այսօր Թուրքիայի կառավարությանը ներկայացնել հակամարտության խաղաղ կարգավորման մասին իր պլանը:

Հինգշաբթի Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտ են այցելել քրդերի իրավունքների համար պայքարող պատգամավորները, որոնք էլ պատրաստ են հրապարակել Օջալանից ստացած դրույթները:

Փետրվարի վերջին Օջալանը քուրդ զինյալներին կոչ էր արել վայր դնել զենքը, սակայն վերջիններս կարծում են, որ զենքը վայր դնելը նպատակահարմար կլինի միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս