Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Խադիջա Իսմայլովայի բողոքը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի բողոքարկումը՝ կապված իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու հետ:
Դրանով իսկ ուժի մեջ է մնալու մարտի 6-ի դատական որոշումը, ըստ որի՝ Իսմայլովան պետք է կալանքի տակ մնա մինչև ընթացիկ տարվա մայիս: Այս մասին գործակալությանը հայտնել է լրագրողուհու փաստաբան Ֆահրադդին Մեհթիևը: Խադիջա Իսմայլովան կալանավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Նա մեղադրվում է Թուրալ Մուսթաֆաևին ինքնասպանության դրդելու մեջ:
Փետրվարի 13-ին դատախազությունը ՔՕ-ի ևս երեք հոդված է ներկայացրել նրան՝ խոշոր գումարների յուրացում (հոդված 179.3.2), ապօրինի ձեռնարկատիրություն՝ խոշոր շահույթ ստանալու նպատակով (հոդված 192.2.2) և ծառայողական լիազորությունների չարաշահում՝ ծանր հետևանքներով (հոդված 308.2):