Փաշազադեն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել զգույշ լինել ու չվստահել Հայաստանին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվում հանդիպել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Բեքիր Քարլըղի հետ:
Հանդիպման ժամանակ Փաշազադեն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել ու չվստահել Հայաստանին: Փաշազադեն հայտարարել է, որ համայն աշխարհի հայերը «ցանկանում են» ցեղասպանության 100-րդ տարելիցը «օգտագործել Թուրքիայի դեմ իրենց վատ մտադրություններն իրագործելու» համար:
Փաշազադեն հավելել է, որ «հայերն են ցեղասպանություն իրականացրել» Թուրքիայի դեմ, և ոչ թե ընդհակառակը: