Բաժիններ՝

Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգելու է երկու տարով

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայի կառավարությունը ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգելու է ևս երկու տարով: Այս մասին հայտնել է կառավարական շրջանակներում գործակալության աղբյուրները:

Պատժամիջոցների գործունեության ժամկետը սպառվում է ընթացիկ տարվա ապրիլին: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, ինչ առաջընթաց չի գրանցվել ԿԺԴՀ-ում բռնի պահվող Ճապոնիայի քաղաքացիներին ազատ արձակելու մեջ:

Ճապոնիան հուսով է, որ այդպիսով կարագացնի առևանգվածների ճակատագրի մասին բանակցությունները: Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները սահմանել է 2006 թվականին` որպես բողոքի նշան այդ երկրի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս